Տեղանվանագիտական լիկբեզ Իլհամ Ալիեւին

Տեղանվանագիտական լիկբեզ Իլհամ Ալիեւին

Ելույթ ունենալով Թարթառ քաղաքում «թանգարանի» բացմանը, Իլհամ Ալիեւն ասել է, որ ցարական Ռուսաստանի քարտեզներում «ներկայիս Հայաստանի գրեթե բոլոր տեղանունները ծագումով թուրքական են»: Այդ, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի պատմական տեղանուններն անաղարտ ձեւով արձանագրված են հայ պատմիչների կողմից: Իսկ կա՞ որեւէ ադրբեջանական աղբյուր, չհաշված 19-դարի երկրորդ կեսի հեղինակ Բաքիխանովին, որն ի դեպ իր պատմությունը գրել է պարսկերեն, ապա թարգմանել ռուսերենի, որին կարող է հղում անել Իլհամ Ալիեւը: Նման աղբյուր չկա: Իսկ ահա  ակադեմիական շրջապատում առայսօր հավաստի համարվող՝ Եֆրոնի եւ Բրոկհաուզի հանրագիտարանային բառարանում «Բաքու» հոդվածի դիմաց կարդում ենք. « Բաքու կամ Բաքուանէ անվանումը ծագում է պարսկերեն բադկուբե-ից՝ քամու հարված, որ ցույց է տալիս տեղի քամիների մասին հնագույն իմացություն: Այդ անվամբ Բաքուն գոյություն ունի իսլամական դարաշրջանի սկզբից, բայց, հավանական է, այն հինադրվել է ավելի վաղ, քանի որ Բաքվի մոտակայքում գազի ելքը կամ հավերժական կրակները հայտնի էին կրակապաշտներին: Գտնում են, որ այստեղ Սասանյանների ժամանակ եղել է քաղաք, որ հայերն անվանել են Բագավան»: Ի դեպ, ըստ այլ աղբյուրների, Բաքու տեղանունը նույն իմաստով է մեկնաբանել նաեւ խորհրդային շրջանի ադրբեջանցի պատմաբան Սառա Աշուրբեյլին՝ հղում անելով 8-րդ դարի հայ պատմիչ Ղեւոնդին: Գիտական լուրջ աղբյուրները, երեւում է, հասու չեն Իլհամ Ալիեւի սահմանափակ ուղեղին:

Նա միայն ընդունակ է ջնջելու Ադրբեջանում ստեղծված քիչ թե շատ անկողմնակալ ուսումնասիրությունները: Բայց կան աղբյուրներ, որոնց նրա ավերիչ ձեռքը չի հասնում: Եֆրոնի-Բրոկհաուզի հանրագիտարանային բառարանը դրանցից մեկն է եւ տեղանվանագիտական դաս է տալիս Իլհամին: