Արտահանել է ռեկորդային քանակությամբ հացահատիկ

Արտահանել է ռեկորդային քանակությամբ հացահատիկ

Ռուսաստանն ընթացիկ տարվա օգոստոս ամսին արտահանել է ռեկորդային քանակով՝ 6,08 միլիոն տոննա հացահատիկ։ Այս մասին տեղեկանում ենք «ПроЗерно»-ի հրապարակած տվյալներից։ Սա համարվում է բացարձակ պատմական ռեկորդ։ «Դեռեւս երբեք Ռուսաստանի հացահատիկային արդյունաբերության մեջ չէր եղել, որ մեկ ամսում վեց միլիոն տոննա հացահատիկ արտահանվեր»,- ասված է հայտարարության մեջ։ Ընդ որում, Ռուսաստանը արտահանել է 5,27 մլն տոննա ցորեն, 557 հազար տոննա գարի և 171 հազար տոննա ոլոռ: 2021-2022 թվականների սեզոնի երկու ամիսների ընթացքում ռուսական հացահատիկի հիմնական գնորդներն են եղել Թուրքիան (2,51 միլիոն տոննա), Իրանը (1,79 միլիոն տոննա) և Եգիպտոսը (980 հազար տոննա): Նկատենք, որ Եգիպտոսը, որն համարվում էր ռուսական հացահատիկի գնորդների շարքում առաջատարը ավանդաբար, այժմ երրորդ տեղում է։