Նիկոլի «Սերս գաղտնի թող մնա» ռոմանտիկան ավարտվել է

Հովհ․ Շիրազն անգամ չէր պատկերացնի, որ իր «Սերս գաղտնի թող մնա» բանաստեղծությունը, որը վերածվեց երգի, կարող է մի օր քաղաքական թեմա դառնալ։ Հիմա վերցնենք կրկներգը ու հասկանանք, թե որտե՞ղ է թաղված քաղաքականությունը․
Սերս գաղտնի թող մնա,
Սերս՝ յարիս պես,
Սերս գաղտնի թող մնա,
Սերս՝ յարիս պես,
Ճամփեն պիտի չիմանա,
Թե ուր կերթամ ես:
Մենակ յարս կիմանա,
Թե ուր կերթամ ես:
Մենակ յարս կիմանա,
Թե ուր կերթամ ես:
Առանց վարանելու ցանկացած հայ մարդ կասի՝ էս հո Նիկո՞լն է։ Յոթ տարի է սեթևեթում, հանդիպում, հեռակա ու մոտակա սիրո խոսքեր է շռայլում, բայց Տան առաջ չի խոստովանում, որ «բանը բանից անցել է», ու ինքը երեխայի է սպասում։ Սկզբից թաքուն էր հանդիպում, թաքուն խոսում, այնպես էր անում, որ չհասկանայինք, թե ուր է գնում, որտեղ են հանդիպում, ինչ նվերներ է ստանում, հետո սկսեց «ափաշկարա» խոսել, երբ փորն արդեն երևում էր։ Ասում էր, դե ինքը ուզեց, ես էլ տվեցի, ինքը շատ ուզեց, ես էլ շատ տվեցի, երկուսիս համար էլ հաճելի էր․․․ Վերջը Ընտանիքն իմանում է, որ փաստի առաջ է կանգնած, ու «Սերս գաղտնի թող մնան» պրծել է։ Փեսան հրաժարվում է տիրություն անել, ինքն էլ ամաչում է մեծացած փորով Տան աչքին երևա ու իրեն չոլերն է գցում՝ եվրոպացիների ու սրա, նրա գիրկը․․․ Ինչևէ, հիմա ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Նիկոլը ուր էր գնում, ում հետ էր հանդիպում, ինչի էր հանդիպում։ Խաղաթղթերը բաց են։ Արդեն մենակ յարը չի իմանում «թե նա ուր կերթա» , բոլորս էլ իմանում ենք։
Եթե փորձենք նույնը դնել ոչ թե ընտանեկան, այլ քաղաքական ռելսերի վրա ու հասկանանք, որ նա հայ ժողովրդի ունեցածը, հայրենիքն է հանձնել ու հանձնում, ու հիմա էլ թաքնվելու տեղ չունի, ամեն ինչ տեղը կընկնի։ Նիկոլ Փաշինյանի «Սերս գաղտնի թող մնա» ռոմանտիկան ավարտվել է։ Բայց նա եզրեր է փնտրում՝ ոչ թե Հայաստանից կորցրածը հետ բերելու, այլ սեփական ֆիզիկական գոյությունը ապահովելու համար։ Ասում է՝ նոտարով հաստատված մի թղթի կտոր տվեք, որ ես կարողանամ այդ թղթի կտորով մարդկանց աչքին երևամ։
Կարծիքներ