Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հայտնվել են քննադատությունների թիրախում

Daily Mail-ը գրում է, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հայտնվել են քննադատությունների թիրախում այն բանի համար, որ օգնություն են տրամադրել Կալիֆորնիայի հրդեհներից տուժածներին։ Լուսանկարն ու մեկնաբանությունները հրապարակվել են կայքում։ Այսպես, ըստ այդմ, հունվարի 10-ին Սասեքսի դուքսն ու դքսուհին պարենային տուփեր են բաժանել Փասադենայի կոնֆերանսների սրահում, որը ներկայումս օգտագործվում է որպես տարհանումային կենտրոն։
Մեգան Մարքլին նկարել են այն պահին, երբ նա ողջագուրվել է World Central Kitchen ընկերության հիմնադիր Խոսե Անդրեսի հետ, իսկ արքայազն Հարին կողքին կանգնած է եղել։ Ամուսնական զույգը զրուցել է նաեւ Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի հետ։ Վերջինս հետո ասել է, որ արքայազն Հարին ու Մեգանը պատրաստ են եղել ցանկացած օգնություն ցուցաբերել։ Գորդոն նրանց անվանել է «հիանալի մարդիկ»։ Daily Mail-ի ընթերցողները մեղադրել են Հարիին ու Մեգանին ցուցադրականության մեջ եւ նշել, որ շատ հայտնի մարդիկ կան, որոնք այսօր աշխատում ու օգնում են աղետից տուժածներին՝ առանց նկարահանող խմբի օգնության։
Կարծիքներ