Դաշնակցությունը կողմ է դաշինքին

Դաշնակցությունը կողմ է դաշինքին

Ապրիլի 9-11-ը տեղի է ունեցել ՀՅԴ Երեւանի կառույցի ժողովը, իսկ այս շաբաթվա վերջում՝ ապրիլի 17-18-ին, տեղի է ունենում ՀՅԴ համահայաստանյան՝ գերագույն ժողովը, որի ընթացքում քննարկվում են ՀՅԴ ամբողջ երկու տարվա գործունեությունը, կազմակերպության վիճակը, քաղաքական օրակարգերը՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ կրթական: Ժողովի առանցքային հարցը, բնականաբար, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ու Դաշնակցության մասնակցության հարցն այդ ընտրություններին: Որոշվելու է՝ արդյոք ՀՅԴ-ն դաշինքո՞վ է մասնակցելու ընտրություններին, թե՞ առանձին: 

Ըստ մեր աղբյուրների՝ 2 օր նախատեսված ժողովը ժամանակից շուտ կավարտվի արդեն այսօր երեկոյան, թերևս, առանցքային հարցերի շուրջ հաջողվել է համաձայնության գալ:

Ամենակարևոր 2 հարցում կա կոնսենսուս. արտահերթ խորհրդարանական ընտրություններում որոշում է կայացվել գնալ դաշինքով, խոսքը Քոչարյանի հետ դաշինքի մասին է, ինչն աննախադեպ որոշում է ավելի քան 100-ամյա կուսակցության համար, ՀՅԴ-ն անցյալում երբեք դաշինքով չի մասնակցել ընտրությունների, այս անգամ որոշել են բացառություն անել:

Իսկ երկրորդ կարևոր հարցը Գերագույն Մարմնի ընտրությունն էր, ինչպես մեզ ասացին՝ ընտրություններից առաջ կուսակցության առաջնորդների փոփոխությունը աննպատակահարմար են համարել, հարցը հետաձգվել է մինչև աշուն: