Հետախուզվողներ են հայտնաբերվել

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա Նարեկ Բ.-ն, որը հուլիսի 12-ից ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարեկ Բ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության ՔՈԳՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին Կապանի բաժին է ներկայացել 44-ամյա Արեն Կ.-ն, որը հուլիսի 6-ից ՌԴ Կալինինգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողություն կազմակերպելու մեղադրանքով:

Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին բաժին է ներկայացել դատապարտյալ Մխիթար Մ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 5-ին բաժին է ներկայացել 47-ամյա Նաիրա Զ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 5-ին Շրջանցիկ թունելի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխել 23-ամյա Ռաֆիկ Ղ.-ին, որը մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռաֆիկ Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 5-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 29-ամյա Ռոբերտ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: