Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը դուրս է համազգային օրակարգից․ Հայոց արարման հավաք

 Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը դուրս է համազգային օրակարգից․ Հայոց արարման հավաք

«ՀԱՅՈՑ ԱՐԱՐՄԱՆ ՀԱՎԱՔ» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը դուրս է համազգային օրակարգից, դրա շուրջ ծավալված լայն հասարակական և քաղաքական քննարկումները չեն բխում Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից: Համոզված ենք, որ կանանց և ընտանիքի իրավունքները մեր երկրում բավարար մակարդակով պաշտպանված են գործող օրենսդրությամբ, իսկ ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից առաջացող ռիսկերը սպառնում են մեր ավանդական արժեհամակարգին: