Մալյանը դատապարտվեց ազատազրկման

Մալյանը դատապարտվեց ազատազրկման

Քիչ առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ հրապարակեց Նարեկ Մալյանի նկատմամբ սահմանված պատժատեսակն ու պատժաչափը, նա դատապարտվեց 1 տարի ազատազրկման, դատախազը պահանջել էր 3 տարի 3 ամիս: 1 տարի ժամկետից Գզոգյանը հանեց Մալյանի կալանքի ժամկետը, և վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում՝ 5 ամիս 7 օր ժամկետով։

Հիշեցնենք, որ Մալյանը մեղադրվում է բռնության կոչ տարածելու մեջ։ Նա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ կառավարության շենքի դիմաց բախումներ էին, ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր մտել ու ասել, որ պետք է գնան Աննա հակոբյանի տուն սուրճ խմելու։ Քննչական կոմիտեն այս արտահայտությունը որակել է բռնության կոչ, Նարեկ Մալյանին ձերբակալել ու կալանավորել էին։