Հերթական բռնությունը ոստիկանի նկատմամբ (տեսանյութ)

Հերթական բռնությունը ոստիկանի նկատմամբ (տեսանյութ)

Երեկ, երբ համացանցում տարածվեց «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզոի) տեսանյութը, որտեղ նա վերջին հայհոյանքներն էր տալիս ոստիկանության աշխատակիցներին, շատերս չզարմացանք։ Մենք՝ լրագրողներս էլ մտածեցինք պատահականություն է՝ մարդկային գործոնով պայմանավորված, ամեն դեպքում Պզոն որոշակի համբավ ունի։

Սակայն այդ նյութից հետո մեր ֆեյսբուքյան էջին սկսեցին գալ նմանատիպ տեսանյութեր, որտեղ ոստիկաններին պարբերաբար ստորացնում են։ Իսկ ոստիկանության աշխատակիցները չեն կարողանում պաշպանվել, ստացվում է, որ ոստիկանի ուժը միայն բնապահպան կին ակտիվիստների վրա է պատում։ Թվում էր, թե հեղափոխությունից հետո «ոստիկանը մերն է» և վայելում է քաղաքացու վստահությունն ու հարգանքը, բայց պարզվում է՝ դա ամենևին էլ այդպես չէ։ Եթե առաջ ոստիկանից վախենում էին, աշխատում՝ չվիրավորել ու կոնֆլիկտի չգնալ, հիմա հակառակ տեսարանն է, ոստիկանն է վախենում։