Դեպի Պակիստան ջրի հոսքը վերականգնվել է 

Դեպի Պակիստան ջրի հոսքը վերականգնվել է 

Հնդկաստանը բացել է Չինաբ գետի վրա եղած դամբայի փականները, որով վերականգնվել է ջրի հոսքը դեպի Պակիստան։ Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ Պարբերականը նաեւ հայտնում է, որ ամբարտակից ջրի բաց թողում իրականացվում է այն պատճառով, որ տեղատարափ անձրեւներ են տեղացել, ինչը կարող է հեղեղումների պատճառ դառնալ Քաշմիր եւ Ջամմու նահանգներում։

Հիշեցնենք, որ ջրի հոսքը դեպի Պակիստան Հնդկաստանը արգելափակել էր մայիսի 6-ին։