Էրդողանն այսօր կմեկնի Ադրբեջան

Էրդողանն այսօր կմեկնի Ադրբեջան

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան՝ Ֆիզուլիի (Վարանդայի) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Այս տարվա մեջ սա Էրդողանի արդեն երրորդ այցն է Ադրբեջան։

Ուշագրավ է, որ Էրդողանի օդանավը վայրէջք կկատարի հենց Ֆիզուլիի (Վարանդայի) օդանավակայանում, որտեղ նրան կդիմավորի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։