ՌԴ-ն պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ

ՌԴ-ն պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր ռազմական առճակատումը կախված է Վաշինգտոնի հետագա գործողություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այս հակամարտությանը։

«Դա կախված է ամերիկացիներից»,- ընդգծել է Ռյաբկովը՝ պատասխանելով հնարավոր հակամարտության մասին՝ լրագրողների հարցերին։ 

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը համակողմանիորեն պատրաստ է բախման՝ նշելով, որ Մոսկվան տարբեր սցենարներ է հաշվարկում։

Մեկնաբանելով արևմտյան երկրների կողմից հեռահար հրթիռներով Ռուսաստանի վրա հարձակվելու հետ կապված՝ Կիևին հնարավոր թույլտվության մասին տեղեկությունները, Ռյաբկովը նշել է, որ Մոսկվան պատասխան ունի նման գործողություններին։