Երբ կարող են գրանցվել ծնողները 26.500 դրամ աջակցության համար․ առկա են խնդիրներ
Այսօր վաղ առավոտից մեզ էին ահազանգում էին մի քանի ծնողներ՝ նշելով, որ փորձում են online.ssa.am կայքէջում գրանցվել միանվագ գումար ստանալու համար, սակայն համապատասխան բաժինն առկա չէ։
«Ասվել էր, որ ապրիլի տասից կարող ենք դիմումը ներկայացնել՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ ստանալու համար, բայց չի լինում։ 9-րդ կետը առկա չէ համակարգում»,-նշեց ծնողներից մեկը։
Մենք զանգահարեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այնտեղից մեզ ասացին, որ ծնողները պետք է փորձեն գրանցվել ապրիլի 10-ից հետո, այժմ տեխնիկական խնդիրներ կան, որոնք ծրագրավորողները փորձում են լուծել։
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ մինչեւ 18 տարեկան երեխա ունեցող ծնողները, որոնք չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, կստանան միանվագ դրամական աջակցություն յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Կարծիքներ