Հայաստանը զորքով պետք է մասնակցեր շքերթին․ Մովսես Հակոբյան

Հայաստանը զորքով պետք է մասնակցեր շքերթին․ Մովսես Հակոբյան

Մայիսի 9-ին մինչ  2020 թվականի 44-օրյա պատերազմը մենք տոնում էինք եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Այսօր այդ հաղթանակներից միայն մեկն է մնացել՝ Հայրենական պատերազմը:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ եթե մի օր վերաազատագրենք Արցախը, ապա այդ դեպքում այլևս չենք կարող եռատոն նշել, այլ քառատոն պիտի նշենք՝ չորրորդը կլինի Արցախի վերաազատագրումը թշնամուց:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում է՝ մասնակցում է Հայրենական պատերազմին նվիրված ռազմական շքերթին: Այդ շքերթին մասնակցում է նաև Ադրբեջանից Ռուսաստան ժամանած ադրբեջանական ԶՈՒ զորակազմը, որը պիտի «հաղթական մարշով» քայլի շուրջ  29 երկրներից ժամանած տարբեր երկրների ղեկավարների առջևով: Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցինք, արդյոք հայկական կողմը  զորակազմով չպետք է մասնակցեր այդ շքերթին՝ հաշվի առնելով ,որ Հայրենական պատերազմին մենք ամենամեծ մասնակցությունն ենք ունեցոլ, ինչին Գլխավոր շտաբի նախկին պետն ասաց.«Հայկական կողմը պարտադիր պիտի մասնակցեր և նաև զորք պիտի ուղարկեին և ավելի մեծ թվաքանակով քան Ադրբեջանը, քանի որ Հայրենական պատերազմում մեր ներդրումը շատ ավելին է եղել, քան ադրբեջանականը»:

Իսկ թե ինչու է հայկական կողմը առանց ռազմական ներկայության այդ շքերթին մասնակցում, Հակոբյանն ասաց․«Այդ մարդն այդպես է որոշել»: