Նորից հիշեցին

Նորից հիշեցին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Ամանորից առաջ մարզպետարանի կրթության վարչության պետ է նշանակել նախկին հանրապետական, 2017-ին ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հասմիկ Գասպարյանին։ Գասպարյանը նույն պաշտոնին նշանակվել էր դեռեւս Հովիկ Աբրահամյանի պրոտեժե մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ժամանակ, բայց հաջորդ մարզպետ Արամայիս Գրիգորյանի որոշմամբ ազատվել էր։

Գասպարյանն ամիսներ Ավշարի դպրոցում նաեւ տնօրենի ԺՊ էր աշխատել՝ չունենալով տնօրենի հավաստագիր, որ մասնակցի մրցույթին։ Այժմ նա մարզպետարանի նշված բաժնում է ԺՊ նշանակվել։ Թե ինչ կապ ունի նախկին ՀՀԿ-ականը հեղափոխական իշխանությունների հետ, մարզպետարանի մեր աղբյուրը փոխանցեց․ «Մեծ հաշվով, ոչ մի կապ, պարզապես կադրերի պակաս կա, իսկ ինքն էլ աշխատանքի նվիրյալ է, ամուրի»։