Ի՞նչ է կարծում Ռուսաստանը Ամուլսարի վերաբերյալ

Ի՞նչ է կարծում Ռուսաստանը Ամուլսարի վերաբերյալ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին, այսօր լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է: «Ինչքանով ես հականում եմ` որևէ մեկի մոտ չկա կասկած, որ հարցը պետք է լուծվի հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը: Կարծում եմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է և Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը բավականին իմաստուն են, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում»: