Հարավային Կովկասն ու Ուկրաինական ճգնաժամը․ 3-րդ մաս

Հարավային Կովկասն ու Ուկրաինական ճգնաժամը․ 3-րդ մաս

Հայ-ադրբեջանական հակամարտության երկրորդ կողմը՝ Հայաստանը, շատ ավելի է կախված, քան Ադրբեջանը, Ռուսաստանից, թե քաղաքականապես, որպես ՀԱՊԿ անդամ եւ Ռուսաստանի դաշնակից երկկողմ հարաբերությունների մասով, եւ տնտեսապես, որպես ԵԱՏՄ անդամ եւ ռուսական ապրանքների՝ ամենատարբեր ոլորտներում, սկսած էներգակիրներից մինչեւ սննդամթերք, զգալի ծավալի սպառող, եւ ռազմական առումով, քանի որ Հայաստանում տեղակայված կա ոչ պակաս, քան տասը հազար ռուս զինվորական եւ հենց ռուսական խաղաղապահներից է կախված Արցախի չճանաչված հանրապետությունում տեղի հայ բնակչության գոյությունը։ Ռուս սահմանապահները պաշտպանում են հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանները, ինչպես նաեւ իրականացնում են վերահսկողություն Զվարթնոցի օդանավակայանում։ Հայաստանը չափազանց հետաքրքրված է, որպեսզի երկարաձգվի Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետը 2025 թվականից հետո էլ, ինչպես նաեւ՝ իր տնտեսական եւ ռազմական ենթակառուցվածքի վերականգնման հարցում, որը վնասվել էր 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ։ 

Այս առնչությամբ Երեւանը ցույց է տալիս ճանաչված պետություններից ամենաշատ աջակցությունը Ռուսաստանին, Բելառուսից հետո, Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողության մեջ։ Երեւանը դեմ է քվեարկել ԵԽ-ից Ռուսաստանի հեռացմանը, ձեռնմահ է մնացել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհորդում Ռուսաստանի լիազորությունների դադարեցման քվեարկությանը, հրաժարվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Մոսկվային քննադատելուց եւ այլն։ 
Անկասկած Հայաստանը եւ վերջինիս ներկայիս, հարաբերականորեն արեւմտամետի համարում ունեցող ղեկավարությունը պատրաստ չէ հրաժարվել Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացումից, մասնավորապես՝  ԵՄ հետ հեռանկարային հարաբերությունների սերտացումից։ Բացի այդ, Բրյուսելը, Մոսկվայի հետ զուգահեռ, դերակատարություն ունի հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ուստիեւ Երեւանը հրաժարվել է մի շարք գործողություններից, որոնք հին աշխարհի էլիտաների աչքում ընկալվում են չափազանց օդիոզ։ Դա Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ճանաչումն էր օրինակ։ 

Բացի այդ, Հայաստանը, թեեւ ոչ այնքան բարձրաձայն, բայց իրեն դիրքավորում է որպես «ազատության կղզի» ԵԱՏՄ  եւ ողջ հետսովետական տարածքում, որտեղ կարող են ապահով կերպով տեղավորվել եւ Ռուսաստանից տեղափոխվածները, եւ Ուկրաինայից տեղափոխվածները, ովքեր ունեն նմանատիպ քաղաքական հայացքներ, իսկ տեղի հանրության մոտ կարծիքները բավական լայն սպեկտր են ներկայացնում։ 

Ուստիեւ Հայաստանում տեղի ունեցան եւ Ռուսաստանին պաշտպանող ակցիաներ եւ Ուկրաինայի հետ համերաշխություն հայտնող ակցիաներ։ Ավելին, Հայաստանը, գտնվելով ԵԱՏՄ կազմում եւ ունենալով Ռուսաստանի հետ տնտեսական չափազանց սերտ հարաբերություններ, կարողանում է առայժմ խուսափել արեւմտյան սանկցիաներին, ինչը գրավում է ռուս գործարարներին, ֆրիլանսերներին եւ այլ մասնագիտությունների մարդկանց, ովքեր ձգտում են առավելագույն հարմար տեղ գտնել իրենց համար, նկատի ունենալով աշխատանքային այն դժվարությունները, որոնք առաջացել են Ռուսաստանում՝ սանկցիաների հետեւանքով։ Որոշ գնահատականների համաձայն, Հայաստան տեղափոխվել է մոտ երկու հարյուր հազար նման քաղաքացիներ, որոնց մեկ քառորդը մնալու է հարաբերականորեն երկար ժամանակով։ Փորձելով ինտեգրացնել նրանց, Երեւանը փորձում է տնտեսական օգուտներ քաղել, հատկապես նկատի ունենալով, որ իր գլխավոր առեւտրա-տնտեսական հովանավորի մոտ տնտեսական դժվարությունները անխուսափելի են։ Սակայն տեխնիկական եւ սոցիալ-տնտեսկան հնարավորությունները, որն ունի Հայաստանը, հարցականի տակ է դնում ռուս վերաբնակիչների զգալի մասի ինտեգրացման հարցը։ 

Անտոն Եվստրատով