Վերցրել էր խաղաղության դրոշը, որ ի՞նչ աներ 

Վերցրել էր խաղաղության դրոշը, որ ի՞նչ աներ 

Ալիևի վերջին շրջանի լկտի ու խայտառակ հայտարարություններից հետո, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ի ամբիոնից, հայությունը Նիկոլ Փաշինյանից ակնկալում էր հզոր պատասխան ելույթ։

Հաշվի առնելով, որ շատերը Հայաստանում չէին սպասում, որ դրական ազդակներ ստացող Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում կխոսի էթնիկ զտումներից ու ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներից, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներից, Փաշինյանի ելույթը կարող էր ավելի «խաղասիրական» և «դրական ազդակներով» լինել։

Այնուամենայնիվ, ի՞նչ էր ուզում ընդգծել նախօրեին իրենից առաջ ելույթ ունեցած Ալիևի հաղթողական հռետորաբանությանը Նիկոլ Փաշինյանն իր «խաղաղության դարաշրջանով»։ 

Այնուամենայնիվ,  ի՞նչ պատասխան տվեց Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալևին։ Հարցն ուղղում ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին, որն ասում է․ «Մեկը ձև է անում, թե ղարաբաղյան հարցը գոյություն չունի, մյուսը ձև է անում, որ այդ հարցը կա։ Ու նաև՝ նորից խաղաղության քարոզ, որ Ղարաբաղի հարցը չպետք է լուծվի ուժով․․․ այսինքն՝ հարցեր, որոնք վաղուց ի վեր անիմաստ են, անկարևոր, որովհետև Ադրբեջանը զինված, ուժային, այդ հարցը լուծել է։ Եվ եթե Հայաստանն ուզում է այդ հարցին նորից կարևորույթուն հաղորդել, պետք է պատրաստվի նաև այդ հարցի ուժային տարբերակին։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն ինչ-որ խաղաղության դրոշ է վերցրել, որը Ադրբեջանն ու Թուրքիան չեն բարձրացրել»։