Առաջարկել է հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովի նիստն անցկացնել հոկտեմբերին 

Առաջարկել է հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովի նիստն անցկացնել հոկտեմբերին 

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը Ժնեւում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի նիտի ժամկետը փոխել, եւ անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես որ պայմանավորվել էին, այլ հոկտեմբերին։ Ադրբեջանական կողմը նշել է, որ առաջարկի համար հիմք է հանդիսացել վերջին սահմանային լարվածությունը «չդելիմիտացված սահմանի» վրա։

Բաքուն նաեւ պնդել է, որ հայկական կողմը իր զորքերը պետք է դուրս բերի ադրբեջանական տարածքներից եւ ամենակարճ ժամկետներում բացի տրանսպորտային հաղորդակցության ուղիները, ինչպես որ սահմանված է հայտնի եռակողմ հայտարարություններում