Ռազմական կուրսեր՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ

Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում անցկացվում են հրամանատարաշտաբային դասընթացներ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Տեսական և գործնական մասերից բաղկացած դասընթացների ընթացքում (կտևի մինչև հոկտեմբերի 6-ը) երեք երկրների զինվորականների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջադրանքներ կիրականացվեն՝ կազմակերպելու ռազմավարական կարևոր և տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։
Նշվում է, որ դասընթացների հիմնական նպատակը փոխգործակցության ամրապնդումն է և երեք երկրների զինված ուժերի միջև փոխկապակցվածության ապահովումը։
Կարծիքներ