Արցախյան գորգերը վաճառվում են նաև Մոսկվայում (Լուսանկարներ, տեսանյութ)

Արցախյան գորգերը վաճառվում են նաև Մոսկվայում (Լուսանկարներ, տեսանյութ)

«Ղարաբաղ կարպետ» ընկերությունը ստեղծվել է 2013 թվականին և Արցախում ունի 3 արտադրամաս։ Մենք շրջեցինք ընկերության՝ Ստեփանակերտում գտնվող արտադրամասում, ծանոթացանք արտադրության ընթացքին։Ընդհանուր առմամբ՝ ընկերությունում աշխատում է շուրջ 110 աշխատակից՝ աշխատավարձը կախված է կատարած աշխատանքի չափից․

«Ստեփանակերտում մեր ընկերության գլխամասն է, ևս 2 արտադրամաս ունենք Շուշի և Ճարտար քաղաքներում։ Մենք արտադրում ենք բացառապես ձեռագործ գորգեր և կարպետներ՝ հաշվի առնելով ձեռագործ աշխատանքի առանձնահատկությունը։ Չկա տարեկան ֆիքսված ծավալ, որովհետև, ըստ աշխատանքի բարդության, կարող է տարբեր լինել, բայց տարվա մեջ մոտավորապես գործում ենք մինչև 500 միջին չափսի գորգեր։ Մեր ընկերությունը խանութ-սրահ ունի Երևան քաղաքում, վաճառքի տաղավար ունի Մոսկվայում և նաև մի քանի ներկայացուցիչ ունենք աշխարհի տարբեր երկրներում, որոնք միջնորդ են հանդիսանում վաճառքի համար։ Այն ծավալը, որ արտադրվում է, չի վաճառվում։ Տարվա մեջ կան վաճառքի պասիվ և ակտիվ սեզոններ՝ այսինքն՝ զբոսաշրջային սեզոնին բարձրանում է վաճառքը, այս պահից մինչև գարնան սկիզբը վաճառքը պասիվանում է»,- ասաց ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։

Մարամասն՝ տեսանյութում։