ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է․ Պետդեպ
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։
Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Վերջին շրջանում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Կարծիքներ