Ռուսաստանում ժամանակավորապես արգելել են Ми-8 ռազմական ուղղաթիռների թռիչքները

Ռուսաստանում ժամանակավորապես արգելել են Ми-8 ռազմական ուղղաթիռների թռիչքները

Ռուսաստանում ժամանակավորապես արգելվել են ռազմական Ми-8 ուղղաթիռների թռիչքները։ Պատճառը Չուկոտիայում այսօր տեղի ունեցած արտակարգ պատահարն է եղել, որի հետեւանքով նմանատիպ ուղղաթիռ է կործանվել։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ում ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Նախնական տեղեկություններում վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Արգելքը գործելու է մինչեւ վթարված ուղղաթիռի կործանման պատճառների պարզումը։