13-ամյա աղջիկը սպանել է փոքր քույրերին
Ռուսաստանի Տոլյատի քաղաքում 13-ամյա աղջիկը սպանել է իր երկու փոքր քույրերին եւ հանգիստ գնացել պուրակ զբոսնելու։ Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, սպանված երեխաների մարմինները գտել է նրանց մյուս քույրը՝ 10 տարեկան։ Համաձայն իրավապահների, ծնողները տանը չեն եղել, տասնամյա աղջնակը եւս տանից բացակայել է, իսկ փոքր քույրերի խնամքը հանձնարարված է եղել ընտանիքի 13-ամյա դստերը։
Ընդ որում, առաջին անգամը չէ, որ փոքրիկ քույրերի հանդեպ նա հոգ է տարել, մինչեւ ծնողների վերադառնալը եւ ոչ մի խնդիր չի եղել։ Երբ տասնամյա աղջիկը տուն է վերադարձել, տան պատշգամբում հայտնաբերել է սպանված քույրերի արնաշաղախ մարմինները։ Ընդ որում, տասներեքամյա քույրը տանը չի եղել։ Պարզվել է, որ փոքր քույրերին սպանելուց հետո, նա հանգիստ գնացել է պուրակ՝ զբոսնելու։ Իսկ երբ մայրը սմս է գրել, թե գիտի՞ արդյոք, թե տանն ինչ է կատարվել, աղջիկը պատասխանել է, որ այո, գիտի, քանի որ ինքն է դա արել։ Ներկայումս սպանության մեջ մեղադրվող 13-ամյա աղջիկն արդեն ոստիկանությունում է։
Ծնողները եւ ողջ մնացած տասնամյա աղջիկը շոկային վիճակում են։ Իրավապահները փորձում են հասկանալ, թե ինչու է տասներեքամյա աղջիկը նման քայլի գնացել։ Ընտանիքը համարվել է հանգիստ, մինչ այս որեւէ խնդիր չի ունեցել իրավապահների հետ։
Կարծիքներ