Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60500-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60500-ի

Իրանոմ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների թիվը հասել է 60 500-ի։ Այս մասին հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեն։ Մահացությունների թիվը կազմում է 3739։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 2274 դեպք։ Ապաքինվածների թիվը կազմում է 24 236։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահացությունը կազմել է ավելի քան 130 դեպք։