Եթե ձեր դիմացինը փռշտա ձեր վրա, դուք նույնպես կվարակվեք․ Հայկ Մարության

Եթե ձեր դիմացինը փռշտա ձեր վրա, դուք նույնպես կվարակվեք․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետարանի առաջին հարկի նախասրահում այսօր տեղի է ունենում ավագանու հերթական նիստը։ Նիստին իմքայլականները ներկայացել են պաշտպանիչ բժշկական դիմակով, իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը առանց դիմակի է նիստը վարում։

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Մարությանը նշեց, որ այս օրերին հարկավոր է, որ մարդիկ հանրային վայրերում կրեն դիմակներ․ «Առաջին հերթին սա պետք է նրա համար, որ դուք պաշտպանեք ձեր դիմացինին ձեզանից։ Եվ, եթե ձեր դիմացինը վարակված է, եթե ձեր դիմացինը փռշտա ձեր վրա, բնականաբար կաթիլը կարող է ընկնել աչքի մեջ եւ դուք նույնպես կվարակվեք։ Ահա թե ինչու լավ կլինի, որ բոլորը կրեն դիմակ։ Ամեն մեկդ կրելով դիմակ՝ առաջին հերթին պաշտպանում եք ձեր դիմացինին։ Եթե պահի տակ չունեք դիմակ, այս ամենին կարող է այլ կտոր էլ օգնել։ Այլ բան է փռշտալն, այլ բան է կտորով պաշտպանել»։