Մայքլ Ջորդանի մարզաշապիկը կհանվի աճուրդի

Մայքլ Ջորդանի մարզաշապիկը կհանվի աճուրդի

ՆԲԱ վարկածով աշխարհի բասկետբոլի վեցակի չեմպիոն եւ Օլիմպիական կրկնակի չեմպիոն Մայքլ Ջորդանի ջերսի մարզաշապիկը մտադիր են հանել աճուրդի։

Նախնական գինը կլինի մեկ միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Artnet News-ը։ Խոսքը կարմիր գույնի այն մարզաշապիկի մասին է, որը Ջորդանը կրել է «Չիկագո Բուլլզի» կազմում 98 թվականի ՆԲԱ առաջնության եզրափակչում։

Մասնագետները նշում են, որ մարզաշապիկը կվաճառվի ոչ պակաս, քան երեք կամ հինգ միլիոն դոլարով։ Նշենք, որ անցյալ տարի Ջորդանի մեկ այլ մարզաշապիկ էր վաճառվել 1,3 միլիոն դոլարով։