Disney-ը փոխում է իր քաղաքականությունը 

Disney-ը փոխում է իր քաղաքականությունը 

Disney-ը վերափոխում է իր բազմազանության, ներառականության եւ հավասարության քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն հրապարակման, ընկերությունը ներքին հիշեցման թերթիկ է ուղարկել աշխատակիցներին սպասվող փոփոխությունների մասին։ Հայտնի է դարձել նաեւ, որ Disney-ը հրաժարվելու է իր Reimagine Tomorrow նախաձեռնությունից, որը նախատեսում էր տաղանդների ներգրավում քիչ ներկայացված հանրային շերտերից։

Նշենք, որ բացի Disney-ից նմանատիպ փոփոխություններ են կատարում նաեւ այլ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Google-ը, Amazon-ը, Walmart-ը եւ Target-ը, որոնք եւս հրաժարվում են իրենց բազմազանության, հավասարության եւ ներառականության քաղաքականությունից այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներում իշխանության է եկել Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Խոսքը հիշեցնենք՝ ԼԳԲՏ համայնքի, սեռափոխության եւ այլ նմանատիպ խնդիրների մասին է։