Կինը դիմել է ամուսնալուծության՝ ամուսնու փնթիության պատճառով
Հնդկաստանում կինը դիմել է դատարան, որպեսզի ամուսնալուծվի, քանի որ ամուսինը փնթի է։ Այս մասին հայտնում է Oddity Central պարբերականը։ Համաձայն հրապարակման, հայցադիմումի մեջ կինը գրել է, որ ամուսինը, ում հետ կարողացել է համատեղ ապրել ընդամենը 40 օր, չի լվանում ատամները, հազվադեպ է լոգանք ընդունում, լվացվում է ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ, հագնում է ոչ մաքուր հագուստ։
Տեղի ընտանեկան խորհրդատվական կենտրոնի մասնագետների հետ հանդիպման ժամանակ, կինը ասել է, որ ամուսինը, ումից ցանկանում է բաժանվել, անհատական հիգիենայի տարրական կանոնները չի պահպանում։ Ամուսինը հաստատել է կնոջ խոսքերը, հավելելով միայն, որ երբեմն երբեմն է լոգանք ընդունում կամ լվացվում, այն էլ՝ Գանգես գետի ջրերում։ Ամուսինը խոստացել է, որ անձնական հիգիենայի հետ հարցերը կկարգավորի, սակայն կինը հակադարձել է, որ չի հաշտվի ամուսնու հետ եւ պնդել է, որ ցանկանում է ամուսնալուծվել։
Կարծիքներ