Մատենադարանի դիմաց ոստիկանական ուժեր են կուտակվել, Արայիկ Հարությունյանի հրաժարականը հիմա էլ ՀՅԴ երիտթևն է պահանջում

Մատենադարանի դիմաց ոստիկանական ուժեր են կուտակվել, Արայիկ Հարությունյանի հրաժարականը հիմա էլ ՀՅԴ երիտթևն է պահանջում

Րոպեներ անց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը  «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ է իրականացնելու, որը անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
Երթի մասնակիցները, իրենց խոսքով, ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անավան
տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ այսօր Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա էին իրականացնում նաև ԱԺ-ի շենքի դիմաց։ Բողոքի ակցիան, ըստ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների, աջակցություն էր ԱԺ լիագումար նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջի։ Ակցիային ավտոերթով միացան նաև «ԿԱՄՔ»-ի անդամները, որի ընթացքում նախաձեռնության հիմնադիրներից Վահագն Չախալյանն ու ևս մեկ քաղաքացի հերթական անգամ բերման ենթարկվեցին։
Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախարարը այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, հերթական անգամ անդրադառնալով իր հրաժարականի պահանջով տեղի ունեցող իրադարձություններին, բողոքի ակցիաներին, Հարությունյանը նշեց, որ իրեն ամենևին հնարավոր չէ հրաժարականով վախեցնել, ինքն անձամբ հիմքեր չի տեսնում զբաղեցրած պաշտոնը թողնելու համար, եթե դրանք իրոք լինեն, մեկ րոպե անգամ չի մտածի, դիմում կգրի ու կհեռանա։