Մահացել է հանրահայտ Թոնի Թոդը
69 տարեկան հասակում մահացել է դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Թոնի Թոդը, ով առավել հայտնի է «Նշանակման վայր» և «Քենդիմեն» ֆիլմերում իր դերերով։ Նա մահացել է նոյեմբերի 6-ին՝ Լոս Անջելեսի իր տանը։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
«Թոնի Թոդը մահացել է 69 տարեկանում»,- ասվում է հրապարակման մեջ:
Ամերիկացի հայտնի կինոգործիչն իր կարիերան սկսել է 1980-ականներին և հանրաճանաչություն ձեռք բերել իր հիշարժան դերերի շնորհիվ։
«Նշանակման վայրում» Թոդը մարմնավորում էր դիահերձարանի խորհրդավոր աշխատող Ուիլյամ Բլադուօրթին, ով հայտնվում էր շարքի երեք ֆիլմերում։
Կարծիք կա, որ նրա կերպարը մահվան մարմավորումն է, սակայն դա չի հաստատվել ոչ անձամբ Թոդի, ոչ էլ պրոդյուսերների կողմից։
Դերասանի վերադարձը «Նշանակման վայր» ֆիլմի վեցերորդ մասում՝ սպասվում էր, սակայն Թոդի մահը կասեցրեց այդ հնարավորությունը:
Կարծիքներ