Google-ը Ռուսաստանում ավելի դանդաղ կաշխատի 

Google-ը Ռուսաստանում ավելի դանդաղ կաշխատի 

Ռուսական ինտերնետ մատակարարների մի մասը Google ընկերությունից ստացել են ծանուցում այն մասին, որ Ռուսաստանի համար ընկերությունը անջատել է այն սերվերները, որոնք արագացնում են որոնման համակարգի ծառայությունների ներբեռնումը։

Մասնավորապես, ռուսական մատակարարները տեղեկացվել են, որ խզվում է նրան հետ Google Global Cache սերվերների սպասարկման հետ կապված պայմանագրերը, որոնք կիրառվում են Google-ի ծառայությունների, այդ թվում նաեւ՝ YouTube-ի կոնտենտի արագ ներբեռնման համար։

Ռուսական մի շարք ընկերություններ նշել են, որ իրականում նշված սերվերները Ռուսաստանի համար անջատվել են դեռ մայիսի 19-ից, սակայն այդ մասին միայն այս օրերին է տեղեկացվել։ Google-ում նշել են, որ այն ինտերնետ մատակարար ընկերություններին են տեղեկացրել այս մասին, որոնք հայտնվել են արեւմտյան սանկցիաների տակ։