Դատավորների առաջիկա ժողովում ընտրություն են անելու

Դատավորների առաջիկա ժողովում ընտրություն են անելու

Հուլիսի 31֊ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու դատավորների հերթական ժողովը։ Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից։

Թե ի՞նչ օրակարգով է նիստ հրավիրվել, փորձեցինք ճշտել ԲԴԽ֊ից, սակայն մեզ հայտնեցին, որ օրակարգը դեռեւս ձեւավորված չէ։

Մինչդեռ մենք տեղեկացանք, որ դատավորների հերթական ժողովում ընտրություններ են կատարվելու. նախ ընտրելու են ԲԴԽ մեկ դատավոր անդամի, այնուհետեւ ձեւավորելու են էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովն ու դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը։

Դեռեւս նաեւ պարզ չէ, թե համաճարակային այս պայմաններում նիստն ինչպես է անցկացվելու՝ դռնփակ, դռնբաց թե ընդհանրապես բացօթյա ռեժիմով։