Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Նոյեմբերի 5-ին, ժամը 10:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատշգամբից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են Հ. Ս.-ի (ծնված 1947 թ.) ինքնասպանության փորձը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն