Բայդենը երկարաձգել է 1979-ին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Բայդենը երկարաձգել է 1979-ին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է մեկ տարով երկարաձգել Իրանի դեմ այսպես կոչված արտակարգ դրությունը, որը նախատեսում է միակողմանի պատժամիջոցներ սահմանել Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած նրա հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ «Իրանի հետ հարաբերությունները դեռ չեն կարգավորվել», և «1981 թվականի հունվարի 19-ի երկկողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը շարունակվում է»։

Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջև Ալժիրի համաձայնագրերի մասին է։ Դրանք հանգեցրին նրան, որ ազատ արձակվեցին ամերիկացի դիվանագետները, ովքեր 1979 թվականի հեղափոխությունից հետո ավելի քան մեկ տարի որպես պատանդ անցկացրին Թեհրանում: Այդ փաստաթղթերում, մասնավորապես, ամրագրված է երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

«Այդ իսկ պատճառով, 1979 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված ազգային արտակարգ դրությունը, ինչպես նաև այդ արտակարգ դրությանը դիմակայելու համար այդ ժամանակ ընդունված միջոցները պետք է շարունակեն ուժի մեջ մնալ 2024 թվականի նոյեմբերի 14-ից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։