Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը

Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը

Ներքին հանդում վերջին միջադեպը, որ եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի: Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։

Այս մասին քիչ առաջ լրագրողներին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի»,- ասել է նա:

Թե ինչու ԵՄ առաքելությունը մուտք չունի Ներքին Հանդ գյուղին հարող հատված, Գրիգորյանը չպատասխանեց հարցին, ասաց, որ հասցեագրելու են այդ խնդիրը: