Բելառուսում կորոնավիրուս է հայտնաբերվել

Բելառուսում կորոնավիրուս է հայտնաբերվել

Բելառուսում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վիրուսակիրը իրանցի ուսանող է, ով Բելառուս է ժամանել Բաքվից։ Այս մասին հայտնում է Բելառուսի առողջապահության նախարարությունը։

«Փետրվարի քսանյոթին Բելառուսի համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտագործնական հանրապետական կենտրոնում իրականացված կորոնավիրուսի առկայության թեստերը ցույց են տվել, որ իրանցի մեկ ուսանողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- ասված է հայտարարության մեջ։