Կապիկի ծաղիկ հիվանդությունն անհանգստացրել է․ ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել 

Կապիկի ծաղիկ հիվանդությունն անհանգստացրել է․ ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ նիստ է հրավիրել առաջատար մասնագետների մասնակցությամբ՝ քննարկելու համար կապիկի ծաղիկի բռնկման դեպքերը։ Այս մասին գրում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը։ Համաձայն հրապարակման, հանդիպման ընթացքում քննարկվելու են նոր հիվանդության տարածման դեմ պայքարի միջոցները։ Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն նաեւ ԱՀԿ՝ արտակարգ իրավիճակների դեպքում իրականացվող ծրագրերի պատասխանատուները։