Ադրբեջանցիները 88-ին Մասիսում թունավորել էին ֆաբրիկայի ողջ կտորեղենը
Ադրբեջանի նախագահն ու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախ են խոսում մի քանի հազար ադրբեջանցիների` Հայաստան, իրենց բառերով ասած` «Արեւմտյան Ադրբեջան», վերադառնալու մասին: Հայկական կողմից պաշտոնական որեւէ ներկայացուցիչ հանդես չի գալիս դրա դեմ, ինչպես Ալիեւի մյուս հայտարարությունների դեմ չեն արտահայտվում: Իսկ հարյուր հազար կամ ավելի ադրբեջանցիների Հայաստան գալը կդառնա մեր պետության վերջնական կապիտուլյացիայի սկիզբը:
Պաշտոնական Ադրբեջանը Հայաստան կուղարկի ոչ թե «խաղաղ» ադրբեջանցիների, ովքեր գալու են այստեղ պարզապես բնակության կամ զբոսաշրջության նպատակով, այլ ահաբեկիչների, մարդասպանների, հանցագործների: Նրանց «իրավունքները պաշտպանելու» եւ «անվտանգությունն ապահովելու» համար էլ նրանց հետեւից կուղարկի զինված ուժեր` ոստիկանական կամ անվտանգության: Հայաստանում հայը կդառնա իրավազուրկ ու անպաշտպան: Իսկ դա աստիճանաբար կհանգեցնի Հայաստանի վերջնականապես ադրբեջանացմանը եւ թուրքացմանը:
Շատերը որպես հայերի ու ադրբեջանցիների խաղաղ հարեւանության դրական օրինակ են բերում խորհրդային տարիները, երբ կողք-կողքի, իրար մեջ ապրում էին մեր երկրու ժողովուրդը: Այդ տարիներն, իսկապես, եղել են հարաբերական խաղաղ հարեւանության տարիներ: Առանձնապես թշնամանք ու սպանություններ չեն եղել: Սակայն դա եղել է Խորհրդային «բռունցքի» շնորհիվ. ազգամիջյան բախումները եւ թշնամանքը քրեականացվում էին եւ պատժվում պետական մակարդակով: Սակայն ասել, թե ընդհանրապես չեն եղել հակասություններ, սուտ կլինի:
Օրինակ` Տավուշի մարզի` նախկին Շամշադինի տարածաշրջանի ոչ մի գյուղում ոչ մի ադրբեջանցի չի ապրել: Հայերն ու ադրբեջանցիներն այստեղ հարեւանություն են արել գյուղից-գյուղ: Շատերի մոտ այդ հարեւանությունը բարեկամության էր վերածվել: Այս տարածաշրջանի հիմնական առեւտրային կետը եղել է Թովուզ կայարանի շուկան, որտեղ ադրբեջանցիներնիրենց գյուղմթերքն էին վաճառում, հաճախ էլ արտասահմանից թաքուն ներկրած «իմպրտնի» հագուստ: Շուկայի սպառողները հիմնականում հայերն էին: Սակայն այս տարածաշրջանում լայնորեն տարածված էր ադրբեջանցիների կողմից հայերի անասունների գողությունը: Սրանից հաճախ էին լարվում հարեւանների հարաբերությունները, եղել են նաեւ սուր վիճաբանություններ, կռիվներ, սպանություններ: Ադրբեջանցիներն անգամ հայերի մեքենաներն էին գողանում, ապա վերադարձնում` միայն ազդեցիկ մարդկանց միջամտությամբ:
Ի տարբերություն Շամշադինի շրջանի գյուղերի, Մասիսի շրջանի գյուղերում հայերն ու ադրբեջանցիները ապրել են անմիջական հարեւանությամբ. նույն գյուղում ապրում էին եւ հայեր, եւ ադրբեջանցիներ: Արտաքուստ ամեն ինչ խաղաղ էր թվում: Բայց եկավ մի իրավիճակ, երբ ադրբեջանցիները ցույց տվեցին իրենց իսկական` արյունարբու դեմքը. երբ Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցավ հայերի ցեցասպանությունը, Մասիսում ապրողների ցեղասպան գեներն ակտիվացան. նրանք էլ մտածեցին, թե ինչ անեն, որ ետ չմնան իրենց ցեղատեսակի որակներից:
Հենց այդ շրջանում Մասիսի «Գարուն» կարի արտադրական միավորումում թունավորել էին ողջ կտորեղենը, որի հետ աշխատող հարյուրավոր կարող բանվորուհիներ հայտնվեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրանց կյանքը դժվարությամբ փրկվեց: Շատ արագ պարզվեց, որ թունավորման հեղինակները Մասիսում ապրող ադրբեջանցներն են: Իրավապահները նրանց ձարբակալեցին, ավելի ճիշտ` առան իրենց պաշտպանության տակ, որ հայերը նրանց հետ հաշվեհարդար չտեսնեն: Այդ օրերին Հայաստանի ՆԳՆ-ն խիստ հսկողության տակ էր պահում եւ բերման ենթարկում ոչ թե ադրբեջանցիներին, այլ նրանց դեմ դուրս եկող եւ Սումգայիթի համար վրեժ լուծել ցանկացող հայ տղամարդկանց: Ադրբեջանցիներին այնքան պաշտպանեցին, մինչեւ նրանք վաճառեցին իրենց տները, հավաքեցին իրենց գույքն ու ապահով, խաղաղ հեռացան Հայաստանից: Հիմա, խոսվում է նրանց եւ նրանց ժառանգներին նորից Հայաստան վերադարձնելու մասին...
Կարծիքներ