Ինչ ակնկալել Հարությունյան-Մայիլյան տանդեմից․ ներկայացնում է Regnum-ը․ մաս 2-րդ

Ինչ ակնկալել Հարությունյան-Մայիլյան տանդեմից․ ներկայացնում է Regnum-ը․ մաս 2-րդ

Քաղաքական տեխնոլոգիայի ժանրին համահունչ, Մասիս Մայիլյանը տանուլ էր տալիս ընտրությունները, իսկ հետո, ինչպես ենթադրում էին որոշ հայաստանյան փորձագետներ, պետք է դիրքավորվեր որպես Արցախի գլխավոր ընդդիմադիր։ Այդ դերում նա լիովին կարող էր ձեռնտու տարբերակ լինել Հայաստանի վարչապետի համար, որով նա կստեղծեր իր քաղաքական ուժն ու կպատրաստվեր հաջորդ ընտրություններին, ներառյալ նաեւ տեղական ինքնակառավարման ընտրություններին, ձեւավորելով արտապառլամենտական ընդդիմություն։ Սակայն տեղի ունեցավ լրիվ այլ բան։

Հարությունյանը գրագետ քայլ կատարեց, հայտարարելով, որ իր կառավարման հիմքում ընկնելու է ազգային եւ քաղաքական համախմբումը։ Նա առաջարկեց Մայիլյանին շարունակել ղեկավարել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Ես երկար եմ մտածել այն բանի շուրջ, թե ինչպես ենք կարողանալու համագործակցել Մասիս Մայիլյանի հետ, հաշվի առնելով նաեւ այն ձայնքերը, որոնք նա ստացել է։ Կարծում եմ, որ ես պարտավոր եմ նրա հետ համագործակցել։ Դրա համար էլ այս փուլում որոշել ենք, որ նա կշարունակի իր աշխատանքը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանն ու շարունակել․ «Որոշել ենք միասնաբար ստանձնել երկրի պատասխանատվությունը»։

Բացի այդ, Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով ընտրությունների ժամանակ աջակցել էր Մայիլյանի թեկնածությանը։ Այսպիսով, Արցախի նոր իշխանություններում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել, եւ վերջինիս կազմում ներառվել են քաղաքական գործիչներ, ովքեր ունեն «ծանրակշիռ ընտրազանգված»։ Մասիս Մայիլյանը երկրորդ տեղն է գրավել նախագահական ընտրություններում, Սամվե Բաբայանի կուսակցությունը երկրորդ տեղում է պառլամենտական ընտրությունների արդյունքներով։

Ղարաբաղի նախագահը կարծում է, որ պարտավոր է հարգել ժողովրդի զգալի մասին ընտրությունը եւ կայացրած որոշումը, որով նրանք վստահության քվե են տվել այդ մարդկանց։ Միմյան ընդդիմակայող քաղաքական ուժերը դաշինք են կազմել, ամրացնելով այդպիսով Հարությունյանի դիրքերը։ Ի դեպ, պետք է նշել, որ մնացյալ կադրային փոխատեղումներն ու նշանակումներն էլ Արցախի իշխանական համակարգում կատարվել են այդ նույն ազգային եւ քաղաքական համախմբման տրամաբանությամբ։ Փորձագետները նշում են, որ Հարությունյան-Մայիլյան տանդեմը քիչ պոտենցիալ չունի, սակայն դա իհարկե կարող է նշանակել երկիշխանություն եւ ավելի ճիշտ կլիներ խոսել քաղաքական սիներգիայի էֆեկտի մասին։

Կարծում ենք, որ դա առաջին հերթին կերեւա Լեռնային-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ստեփանակերտի մոտեցումներում։ Նշենք, որ Ադրբեջանը Մոսկվայի «փոխանցումով» սկսել է ակտիվորեն աջակցել կարգավորման փուլային տարբերակին։ Այն հիմնվում է արդեն հայտնի Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք ենթադրում են որոշակի փուլում Արցախի՝ բանակցային սեղանին միացում, թեեւ Բաքուն նախընտրում է ամեն ինչի մասին պայմանավորվել Երեւանի հետ։ Մեր դիտարկումներով, Ադրբեջանը մինչեւ Լեռնային Ղարաբաղի ընտրությունները սպասողական կեցվածքի մեջ էր, սակայն հիմա հռետորաբանությունը ավելի խստացել է։ Սա վկայում է այն մասին, որ Ստեփանակերտում իրադարձությունները սկսել են զարգանալ ոչ այն հունով, որպիսին ենթադրում էր Բաքուն։

Հայտարարություններում առաջին պլան է սկսել մղվել ուժի գործոնը։ Այս առնչությամբ Երեւանը կարող է իր հակասցենարը ունենալ, օրինակ՝ կարող է հայտարարել, որ կմասնակցի բանակցություններին միայն այն դեպքում, երբ Ստեփանակերտը միանա բանակցություններին, որով կավելանա Արցախի ԱԳ նախարարության եւ վերջինիս ղեկավար Մայիլյանի դերակատարությունը, ով, ինչպես պրակտիկան է ցույց տվել, արդեն դրսեւորել է իրեն որպես տաղանդավոր քաղաքական գործիչ եւ դիվանագետ, ով կարող է հայտարարել իր մասին որպես կարգավորման բանակցային գործընթացի իրավահավասար մասնակցի։ «Մարտը» կարելի է ասել, որ արդեն սկսվել է։

Հարությունյանը կտրուկ պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն խոսքերին, թե այսօրվա աշխարհում «ուժային գործոնը» առաջին պլան է դուրս գալիս։ Նա հայտարարել է, որ Բաքվի կողմից առաջարկված փուլային կարգավորումը «հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու տրվեն անվտանգության երաշխիքներ»։ Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտարարել էր՝ «սկզբում կարգավիճակը, իսկ հետո մնացածը»։ Կարծես թե ռեգիոնում նոր զարգացումներ են սպասվում։

Ստանիսլավ Տարասով

Regnum