Թիմիա անունով ռոբոտը փոխարինել է մատուցողներին ռեստորանում

Թիմիա անունով ռոբոտը փոխարինել է մատուցողներին ռեստորանում

Քաբուլի ռեստորաններից մեկում Թիմիա անունով ռոբոտը փոխարինել է մատուցողներին։ Անդրոիդը ակնթարթորեն դարձել է ճանաչված տեղի բնակչության կողմից։ Այս մասին հայտնում է enovosty-ն։ Այցելուները պատրաստակամորեն լուսանկարվել են ռոբոտի հետ եւ տարածել համացանցում։

Օգտատերերը գրում են, որ եթե նման կադրեր հրապարակվեին Շանհայում, Սեուլում կամ Տոկիոյում, որեւէ մեկը չէր զարմանա, սակայն Քաբուլում այն իրական ֆուրոր է առաջացրել։ Ռոբոտ մատուցողը մոտենում է ինքնուրույն կերպով սեղաններին, ընդունում պատվերները, որից հետո այցելուները մոտենում են նրան ու իրենց պատվերի վերցնում։ Ամեն ինչ, նույնիսկ ամենատարրական գործողությունները ավտոմատացվել են։ Թիմիա անունով ռոբոտը գնվել է Ճապոնիայում։ Այն Աֆղանստանի միակ ռոբոտ մատուցողն է։