Հասան Ռոհանին Թրամփի հեռանալը համարել է Աստծո ողորմածության դրսեւորում

Հասան Ռոհանին Թրամփի հեռանալը համարել է Աստծո ողորմածության դրսեւորում

ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որպես քաղաքական գործիչ «մահացած» է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Նրա քաղաքական կյանքը վերջացած է»,- ասել է նախագահ Ռոհանին, հավելելով, որ ԱՄՆ բռնապետ նախագահի հեռանալը «Աստծո ողորմածության դրսեւորում էր»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի քսանին, ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց նախագահի պաշտոնը՝ երդմնակալության արարողությամբ։