ԱԺ նախագահը՝ պատերազմի հավանականության ու հնարավոր նոր ընտրությունների մասին

ԱԺ նախագահը՝ պատերազմի հավանականության ու հնարավոր նոր ընտրությունների մասին

Նոր ընտրությունները անթույլատրելի են։ Դա պատասխանատվությունից փախչել է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են։ Եվ նման հարց չի քննարկվում ու չի քննարկվել։ Այն դիրքորոշումը, որ ես հիմա հայտնում եմ, պատասխանատու դիրքորոշում է ու սա մեր թիմի դիրքորոշումն է։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների դիտարկումներին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք վերցրել ենք պատասխանատվություն ու այն մինչև վերջ կտանենք։ Մենք առաքելություն ունենք ու դա Հայաստանի Հանրապետությանն ու տարածաշրջանին խաղաղություն բերելն է։ Դրանից հետո արդեն, երբ ժամանակը կգա ընտրությունների, մենք կներկայացնենք մեր տեսլականը, ընդդիմադիրները կներկայացնեն իրենց տեսլականը, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կգնա կրկին ազատ ու արդար ընտրությունների»,- ասաց Սիմոնյանը։

«Մյուս հարցը պատերազմի մասին էր, չէ՞։ Պատերազմ կանխատեսելը անշնորհակալ գործ է։ Պետք է ասել, որ մեր կողմից ամեն ինչ արվել է ու հիմա էլ արվում է, որ նման վտանգ չլինի»,- հավելեց նա։