Ճապոնական Ֆուձիյամա լեռը բարձրանալու համար 27 դոլար են վճարելու 

Ճապոնական Ֆուձիյամա լեռը բարձրանալու համար 27 դոլար են վճարելու 

Ճապոնիայում սրբազան համարվող Ֆուձիյամա լեռը բարձրանալը տուրիստների համար կդառնա վճարովի։ Այս մասին հայտնում է «Կյոդո» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սիձիուոկա պրեֆեկտուրայի իշխանություններին, որի տարածքով անցնում են Ֆուձիյամա բարձրանալու չորս ուղիներից երեքը։ Բարձրանալու արժեքը կկազմի 27 դոլար։

Նշվում է, որ անցյալ տարի էլ Յոսիդա կածանով անցուդարձն են ճապոնական տեղական իշխանությունները դարձրել վճարովի, որը եւս մեծ ճանաչում է վայելում Ճապոնիայի տուրիստական ուղղությունների շարքում։ Ընդ որում, օրվա մի մասը, սկսած 14․00-ից, երթուղիները տրամադրվելու են բացառապես այն տուրիստներին, որոնք նախապես ամրագրումներ են կատարել։ Որոշման նպատակը՝ շրջանի փխրուն էկոհամակարգի պահպանումն է եւ տուրիստական ծանրաբեռնվածության բեռնաթափումը, նշվում է հաղորդման մեջ։