Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ են բանակցելու Հայաստանի հետ Ժնևում

Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ են բանակցելու Հայաստանի հետ Ժնևում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ժնևում Հայաստանի հետ կխոսեն «Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից հայկական զորքերի դուրսբերման շուրջ»։ «Գիտեք, որ վաղը Ժնևում պետք է կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները, և մենք այնտեղ կտեսնենք, թե ինչքանով է հայկական կողմը հետևում հիմնարար սկզբունքներին։ Դրանից հետո մենք կտանք գնահատական, թե ինչքանով են դրանք արդիական, չնայած այս մեկ ամսվա ընթացքում ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ դրանք ընդունում է, չնայած այնտեղ կան որոշակի պահեր, որոնք մեզ համար ձեռնտու չեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։ Նա հայտարարել է, թե իրենք «առաջին փուլը գրեթե ավարտին են հասցրել»։ «Առաջին փուլը մենք գրեթե ավարտել ենք, այդ պատճառով էլ, եթե հիմա հայկական կողմն իր հավատարմությունը հայտնի հիմնարար սկզբունքներին, արդեն անմիջապես կխոսենք Լաչինի ու Քելբաջարի և մասամբ Աղդամի շրջանները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին։ Եթե մենք պայմանավորվենք քաղաքական կարգավորման շուրջ, ապա հայկական զորքերը պետք է անմիջապես դուրս բերվեն Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից»,- հայտարարել է Ալիևը։

Նյութի աղբյուր՝ factor.am