Հետաքրքրասեր Վարվարան

Հետաքրքրասեր Վարվարան

Սահմանադրական դատարանի գործող կազմից ազատվելու և ՍԴ-ն սեփականաշնորհելու Փաշինյանի փորձերը, կարծես, ոչ թե նպատակասլացության, այլ հետաքրքրասիրության ոլորտրտից լինեն: Ինչե՞ր միայն չարեցին Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներին տուն ուղարկելու համար: Էլ Վահե Գրիգորյանին խաղացնել, էլ դատավորներին կաշառել, էլ Հրայր Թովմասյանի հայրական տան տանիք բարձրանալ, էլ Թովմասյանին ու նրա ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչել, էլ գրիչ, էլ ապօրինի հանրաքվե: Բան չմնաց, որ չփորձեցին: Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշի «զահլան» կգնար, բայց արի ու տես, որ դուխով թիմը դեռ չի հանձնվել և ուզում է էլի փորձել:
Այստեղ մի հին անեկդոտ եմ պատմելու՝ նորօրյա հերոսների մասին, բայց, քանի որ ցենզուրայից մի քիչ դուրս է, ընթերցողին պետք է խնդրեմ քաղաքական ընկալում ցուցաբերել: Եվ այսպես, մի անգամ դևերը Թրամփին, Էլթոն Ջոնին ու Նիկոլին բռնում են: Գլխավոր դևը հարցնում է.
-Ուզո՞ւմ եք ձեզ բաց թողնենք:
Սրանք միաբերան բացականչում են՝ այոոոո:
-Շատ լավ,- ասում է գլխավոր դևը,- 3 պայման կա դրա համար, ընտրությունը ձերն է, կատարեք դրանցից մեկը և ազատ եք: Առաջին՝ որպես փրկագին վճարում եք 1 միլիոն դոլար, երկրորդ՝ ուտում եք մեկ պարկ գլուխ սոխ, երրորդ՝ դևերը ձեզ բռնության են ենթարկում և բաց են թողնում:
Թրամփն առանց երկար բարակ մտածելու մոտենում է գլխավոր դևին, գրպանից 1 մլն դոլար հանում և վճարում փրկագինը: Նրան բաց են թողնում: Երկրորդը մոտենում է Էլթոն Ջոնը և գլխավոր դևի ականջին ինչ-որ բան շշնջում: Սրան էլ մի լավ բռնության ենթարկելուց հետո են բաց թողնում: Հերթը հասնում է Նիկոլին: Սա դևեին դուխով կարգադրում է.
-Հլա էն սոխը բերեք...
Բերում են: Պարկի միջից վերցնում, մի սոխ է ուտում՝ արցունքներն աչքերից գնում են: Մի կերպ երկրորդն էլ է ուտում, երրորդին կանգ է առնում: Գլխավոր դևին հասկացնում է, որ ականջը բերի՝ բան է ուզում ասել: Խեղճ Նիկոլիս գցում են կողքի սենյակն ու սկսում բռնության ենթարկել: Շատ չանցած Նիկոլն էլ չի դիմանում, գոռալով դուրս է թռչում սենյակից, ձեռքը տանում գրպանը, 1 մլն դոլրը հանում, շպրտում գլխավոր դևի երեսին ու հպարտ-հպարտ կանգնում: Դե դևն էլ նրա համար է դև, որ միշտ իր խոսքի տերն է: Նիկոլին էլ են սաղ-սալամաթ բաց թողնում, և, ինչպես գիտեք, նա մինչ օրս հաջողությամբ ղեկավարում է Հայաստանը:
Հա, էն էի ասում, Նիկոլի թիմն անչափ հետաքրքրասեր է և շարունակում է ՍԴ գործող կազմից ազատվելու նորանոր ուղիներ որոնել: Հասկանալով, որ սահմանադրական նորմերի խախտումներով հանրաքվեն այլևս վիժեցված է, նորից դիմել են Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի «դաբրո» ստանան հարցը գյուղական կարգով, այս անգամ՝ «իմքայլական» խորհրդարանով լուծելու համար: Այստեղից հարց է առաջանում՝ եթե իհարկե կա ՍԴ-ի դատավորներից խորհրդարանով ազատվելու տարբերակ, ապա ինչո՞ւ են ծանր տեղերը թեթևացնում ու դիմում Վենետիկին: Պարզվում է, սակայն, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, և մտավախություն կա, որ միասեռ իմքայլական խորհրդարանի այդ քայլը կդիտարկվի որպես սահմանադրական կարգի տապալում: Առանց այն էլ վերջին օրենքներն ընդունում են բացառապես խորհրդարանական մեծամասնության միահամուռ քվեարկություններով, և ի՞նչ կլինի, եթե ՍԴ գործող դատավորներից էլ այդպիսի «միաձայնությամբ» ազատվեն:

Ի՞նչ կասի Վենետիկի հանձնաժողովը: Որքան գիտեմ՝ պատասխանը կարող է ստացվել հունիսի կեսերին: Այդ ընթացքում վենետիկյան «կախարդները» պետք է փորձեն հասկանալ՝ արդյոք հնարավոր կլինի՞ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կարգավորումները փոփոխելիս պահպանել այն իմպերատիվ կարգավորումը, համաձայն որի՝ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է միայն Սահմանադրական դատարանի դրական եզրակացության առկայության պարագայում։ Փաշինյանի կառավարությունը, փաստորեն, Վենետիկի հանձնաժողովի առաջ այսպիսի խնդիր է դրել՝ հուշեք մեզ, թե ինչպե՞ս խախտենք սահմանադրությունը, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորները գլխի չընկնեն և սուսուփուս վավերացնեն իրենցից ազատվելու մասին օրենքը: Ի՞նչ ասեմ, դուք էլ եք տեսնում, որ միայն մենք չէ, որ այս իշխանությունների ձեռքը կրակն ենք ընկել:

Երկու խոսք էլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսի մասին, և ավարտեմ: Եթե նա չի ստում փաստերի քանակի և ձեռք բերված հաջողությունների մասով, ապա կարելի է ասել, որ գործող ՍԴ-ն նրան չի խանգարել հասնելու այդ հաջողություններին: Այդպիսի փաստ ուղղակի չկար Փաշինյանի խոսքում: Դա, անշուշտ, չի նշանակում, որ ՍԴ-ն սրանից հետո էլ չի խանգարի Փաշինյանին՝ նորանոր «հաջողությունների» հասնել Օրինակ՝ ՍԴ-ն թույլ կտա՞ հեղափոխական իշխանություններին կենսահործել ազատագրված տարածքների միակողմանի զիջումների պահանջը, որ մեր առջև դնում են ՄԽ համանախագահող երկրներն ու Ալիևը: Փաշինյանը, ինձ թվում է, Արցախի Հանրապետության իշխանություններին միտումնավոր անվանեց «ընտրված ներկայացուցիչներ»՝ հասկացնելով, որ ինքն արդեն հավասարության նշան է դնում ԱՀ նախագահի և Ղարաբաղի ադրբեջանական համայնքի «ընտրված» ղեկավարի միջև: Այսքանից հետո էլ Վենետիկի հանձնաժողովից «դաբրո» են ուզում, որ Թովմասյանի ՍԴ-ից ազատվե՞ն: