Հարիսը բավարար ձայներ է հավաքել նախագահ առաջադրվելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ստացել է բավականաչափ ձայներ՝ պաշտոնապես որպես նախագահի դեմոկրատ թեկնածու առաջադրելու համար։ հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ քվեարկության ժամանակ, որը տեղի է ունեցել առցանց, Հարիսը ստացել է 2579 ձայն կուսակցության պատվիրակներից։ «Ըստ գործող կուսակցական կանոնների՝ թեկնածուին անհրաժեշտ կլինի 1976 պատվիրակների աջակցությունը՝ քվեարկության առաջին փուլում հաղթելու համար», - հաղորդում է Associated Press-ը:
Բացի այդ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է Հարիսի թեկնածությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը կարողանում է հակակշիռ ստեղծել նախագահի մյուս թեկնածուի՝ Դոնալդ Թրամփի քաղաքական ծրագրին:
Կարծիքներ