Մասնակցելու եմ «Ազատություն ապստամբներին» հավաք-երթին

Մասնակցելու եմ «Ազատություն ապստամբներին» հավաք-երթին

Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«..Երգչուհու իմ կարիերայի ընթացքում, առնվազն երեք բեմադրություններում, համաձայն օպերային լիբրետտոյի, հայտնվել եմ “ճաղերի ետևում”: Քանի որ դերերգերը կերպավորելիս մշտապես փորձել եմ առավելագույնս համահունչ լինել կերպարների ներաշխարհին հատուկ նրբերանգների հետ, բեմում ողջ էությամբ զգացել ու ապրել եմ իմ հերոսուհիների հանիրավի բանտված լինելու մարդկային  ողբերգությունը:
Հոկտեմբերի 2-ին մասնակցելու եմ “Ազատություն ապստամբներին” հավաք-երթին, ի նշան բողոքի՝ Սասնա Ծռերի դատավարության FARCE-ի դեմ:
Հ.Գ. Լուսանկարներում՝ 
1. Օլիմպիա թագուհի, Տ. Չուխաջյան - “Արշակ Բ”, (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո օպերա)
2. Քույր Անժելիկա- Պուչչինիի համանուն օպերայում, (Բելգիա, Լիեժ օպերա)
3. Աննա Բոլենա- Դոնիցետիի համանուն օպերայում, (ԱՄՆ, Դալլաս օպերա)»: