BP-ն հայտարարել է, որ այս տարվա երրորդ եռամսյակում ունեցել է փոքր եկամուտ

BP-ն հայտարարել է, որ այս տարվա երրորդ եռամսյակում ունեցել է փոքր եկամուտ

BP կորպորացիան հայտարարել է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ունեցել է փոքր եկամուտ, գերազանցելով վերլուծաբանների ակնկալիքները։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Կորպորացիան օգուտներ է ունեցել շնորհիվ այն բանի, որ նավթի գները եղել են համեմատաբար բարձր, իսկ երկրաբանահետախուզական աշխատանքների վրա ծախսերը նվազեցվել են։ Եկամուտը, այսպիսով, կազմել է 100 միլիոն դոլար։ Դա, եթե հաշվի առնենք, որ ընկերությունը 6,7 միլիարդ դոլար վնաս է կրել երկրորդ եռամսյակում իսկ անցյալ տարվա երրորդ եռամսյակում ունեցել է 2,3 միլիարդի եկամուտ, կարելի է որակել որպես իրապես փոքր եկամուտ։