Արեւի վրա նոր հզոր բռնկում է եղել
Արեւի՝ երկրահայաց հատվածում նոր հզոր բռնկում է տեղի ունեցել։ Այն գնահատվել է Х մակարդակի։ Գիտնականները ավելի կոնկրետ նշում են, որ բռնկումը եղել է Արեւ-Երկիր գծի վրա։ Այն X1.1 մակարդակի է։
Նշենք, որ այս տարվա օգոստոսի սկզբին Երկիր մոլորակի վրա մանգնիսական փոթորկի մակարդակը հասավ G3-ի, ինչը համարվում է «ուժգին»։ Սա նշանակում է, որ մեր մոլորակի վրա կարող են առաջանալ էներգետիկ համակարգերի աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Ներկայումս առկա է նոր բռնկումների հավանականություն։
Կարծիքներ